Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում պատերազմի «ներվը» հանելու տրամաբանության մեջ պետք է դիտարկել

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում  պատերազմի «ներվը» հանելու տրամաբանության մեջ պետք է դիտարկել
28.08.2026 | 16:25

Քոչարյանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունների նպատակը շատ պարզ է, և պետք չէ տարբեր բարդ տեսություններ որոնել։

Պետք է ուղղակի ուշադիր լսել, թե ինչ են ասում Ալիևն ու իր հայաստանյան վասալը։

Ալիևն ասում է, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, և խաղաղությունը հաստատվելու է իր պայմաններով` ուժի միջոցով։

Հաջորդ խնդիրն այն է, որ բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են այդ պատերազմը, պետք է պատժվեն, և, առհասարակ, Հայաստանը պետք է ռևիզիայի ենթարկի արցախյան շարժումը` այն պետք հռչակվի որպես պետական հանցագործություն։ Դա «չորրորդ հանրապետության» բովանդակային իմաստն է։

Ինչ է ասում հայաստանյան իր վասալը։ Նա ասում է, որ մենք մշտապես պատերազմի եզրին ենք գտնվում և դրա համար Տիգրանաշենն անվանում է քյարքի, դրանով պատերազմի ներվն է հանում, ավելի պարզ` հանգստացնում է Ադրբեջանին, որ չհարձակվի։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույնպես պատերազմի «ներվը» հանելու տրամաբանության մեջ է պետք դիտարկել։

Ձերբակալությունների առիթներն ուղղակի քողարկում են նպատակը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ